• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպումը Ավստրիայի ԱԳՆ Գլխավոր քարտուղար Պետեր Լաունսկի-Թիֆենթալի հետ

07 հուլիսի, 2020
Դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպումը Ավստրիայի ԱԳՆ Գլխավոր քարտուղար Պետեր Լաունսկի-Թիֆենթալի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հուլիսի 7-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպեց Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարության Գլխավոր քարտուղար, դեսպան Պետեր Լաունսկի-Թիֆենթալի (Peter Launsky-Tieffenthal) հետ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ դեսպանը գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին հայ-ավստրիական հարաբերություններում արձանագրվել է զարգացման դրական դինամիկա, կայացել են փոխադարձ բարձրաստիճան այցեր: Դեսպան Պապիկյանը հույս հայտնեց, որ այդ միտումը հետագայում ևս կշարունակվի՝ ընդգրկելով երկկողմ և բազմակողմ համագործակցության նոր ոլորտներ:

Զրուցակիցները կարևորեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, ինչպես նաև հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի գործունեությունը:

ՀՀ դեսպանն անդրադարձավ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, դրա հիման վրա երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության հեռանկարներին: Դեսպան Պապիկյանը, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնեց ավստրիական կողմին Համաձայնագրի վավերացման ընթացակարգերն ավարտին հասցնելու համար:

ՀՀ դեսպանը նաև անդրադարձավ Երևանում Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի աշխատանքներին՝ ընդհանուր առմամբ իր գոհունակությունը հայտնելով կատարված աշխատանքների առնչությամբ:  

Հանդիպման ընթացքում դեսպան Պապիկյանը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկայիս ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանին առնչվող մարտահրավերները:

Ավստրիայի ԱԳՆ Գլխավոր քարտուղար Պետեր Լաունսկի-Թիֆենթալը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար, նշեց, որ բարձր է գնահատում հայ-ավստրիական հարաբերությունները՝ միաժամանակ ընդգծելով, որ երկկողմ քաղաքական փոխգործակցությունը մեծ ներուժ ունի: Գլխավոր քարտուղարը նաև գոհունակությամբ նշեց միջազգային կազմակերպություններում երկու երկրների միջև առկա արդյունավետ փոխգործակցությունը՝ վստահեցնելով, որ ավստրիական կողմը պատրաստ է էլ ավելի խորացնել համագործակցությունը՝ նախանշելով թիրախային նոր ոլորտներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: