• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Հայոց մշակույթ
    • Պատմություն
    • Ուսումնառություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սլովակիա
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպումները Սլովակիայի ԱԳՆ-ում և Ազգային խորհրդում

09 հուլիսի, 2020

Հուլիսի 8-ին կայացավ ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի աշխատանքային այցը Սլովակիա: Այցի ընթացքում Դեսպան Պապիկյանը հանդիպումներ ունեցավ Սլովակիայի Հանրապետության Արտաքին և եվրոպական գործերի  նախարարության քաղաքական տնօրեն Ռոման Բուժեկի (Roman Bužek), Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Միխալ Սլիվովիչի (Michal Slivovič) հետ:


Սլովակիայի ԱԳՆ-ում կայացած հանդիպումների ընթացքում դեսպան Պապիկյանն անդրադարձավ Հայաստանի և Սլովակիայի միջև երկկողմ օրակարգի ընդլայնմանը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-սլովակյան հարաբերությունների զարգացմանը: ՀՀ դեսպանը կարևորեց երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունների և հանդիպումների կազմակերպման, ԱԳՆ-երի միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ընդգծեց երկու երկրների միջև տնտեսական կապերի ընդլայնման և խորացման կարևորությունը:


Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ և միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցերին:
 
Դեսպան Պապիկյանը անդրադարձավ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիման վրա Հայաստանի և Սլովակիայի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարներին:

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցային գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային առկա մարտահրավերերը:

Դեսպանը հանդիպումներ ունեցավ նաև Սլովակիայի Ազգային խորհրդում՝ Մարդու իրավունքների և փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիրա Մարցինկովայի (Vladimíra Marcinková), Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրայ Կրուպայի (Juraj Krúpa), Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Պետեր Կրեմսկիի (Peter Kremský) հետ:


Ազգային խորհրդի պատգամավորների հետ հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր: Դեսպան Պապիկյանը կարևորեց Սլովակիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո  Հայաստանի և Սլովակիայի օրենսդիր մարմինների միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը, մասնավորապես երկու խորհրդարանների միջև փորձի փոխանակումը` հանձնաժողովների և բարեկամության խմբերի ակտիվ շփումների միջոցով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2022, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: