• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպումը Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդում

29 ապրիլի, 2021

Ապրիլի 29-ին Բրատիսլավայում տեղի ունեցավ հանդիպում Սլովակիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի և Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Բորիս Կոլլարի (Boris Kollár) միջև։

Հանդիպման սկզբում Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահը, ևս մեկ անգամ վերահաստատելով դեռևս 2004թ.-ին Սլովակիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, իր աջակցությունը և զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին։

ՀՀ դեսպանը բարձր գնահատեց 2004թ․ նոյեմբերի 30-ին Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը՝ շեշտելով որ այն իր նշանակալի նպաստն է բերում մարդկության դեմ նման ոճրագործությունների կանխարգելման գործում։

Այնուհետև ՀՀ դեսպանը ներկայացրեց ԼՂ հակամարտության շուրջ ներկա իրավիճակը՝ հանգամանալից  անդրադառնալով Թուրքիայի, օտարերկրյա ահաբեկիչների և ջիհադիստների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմին և դրա ընթացքում Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացրած պատերազմական հանցագործություններին, մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց ճակատագրին, Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը և ստեղծված ծանր հումանիտար իրավիճակին։

Դեսպան Պապիկյանը, շնորհակալություն հայտնելով Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից 2020թ․ նոյեմբերի 4-ին և 2021թ․ ապրիլի 1-ին ԼՂ վերաբերյալ բանաձևերի ընդունման համար, ընդգծեց, որ այդ բանաձևերը ևս մեկ անգամ վերահաստատում են Սլովակիայի խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը համամարդկային արժեքների աջակցման և մարդասիրական իրավունքի անշեղ իրականացման ու դրանց առաջմղման գործում։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց Հայաստանի և Սլովակիայի օրենսդիր մարմինների միջև արդեն իսկ ձևավորված ակտիվ համագործակցությունը, այդ համատեքստում ընդգծվեց բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը, ինչպես նաև երկու խորհրդարանների միջև փորձի փոխանակումը` այդ թվում նաև գործող բարեկամության խմբերի և հանձնաժողովների ակտիվ շփումների միջոցով:

Քննարկվեցին երկու երկրների միջև երկկողմ օրակարգի ընդլայնմանը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-սլովակյան հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Հանդիպումից հետո Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Բորիս Կոլլարը և Սլովակիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը այցելեցին Բրատիսլավայում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող, որտեղ հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ ի հիշատակ 1915թ. Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։

Հանդիպմանը և ծաղկեպսակների զետեղման արարողությանը սլովակյան կողմից ներկա էին Սլովակիայի խորհրդարանի խոսնակի արտաքին հարցերով խորհրդական Յուրայ Պրիպուտենը (Juraj Priputen), իշխող կոալիցիայի SME RODINA խմբակցության պատգամավոր Լյուդովիտ Գոգան (Ľudovít Goga), արտաքին հարաբերությունների և արարողակարգի վարչության տնօրեն Կատարինա Անդրաշյովան (Katarina Andrassyova), հայկական կողմից՝ դեսպանության առաջին քարտուղար Լուսինե Դավթյանը և Սլովակիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Բագրատ Հակոբյանը։

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: