• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ

21 սեպտեմբերի, 2022
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Հայաստանի Անկախության տոնն է:

31 տարի առաջ հայ ժողովուրդը վերահաստատեց ազատ ու ինքնիշխան ապրելու իր իրավունքը՝ ի կատար ածելով Հայոց անկախ պետականությունը վերականգնելու մեր վաղեմի երազանքը:

Նվիրական այս օրը մենք նախևառաջ գլուխ ենք խոնարհում մեր բոլոր հերոսների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը չեն խնայել մեզ ազատություն և արժանապատվություն պարգևելու համար։

Այսօր, երբ ողջ աշխարհն է փոթորկվում բազմաթիվ և լուրջ մարտահրավերներով, աղետալի և խոշոր հակամարտություններով, մեր ազատ ապրելու իրավունքը նորից պաշտպանության կարիք ունի:

Ինքնիշխան ապրելու մեր ձգտումը բոլորն են հարգում՝ բացառությամբ մեր հարևան բռնապետության, որն աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում իր իսկ քաղաքացիների իրավունքների ոտնահարման, արյունոտ բռնաճնշումների հարցում: Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան հայատյացության վրա հիմնված տասնամյակների քաղաքականության հերթական էջն է:

Ես վստահ եմ, որ դարերի արհավիրքների և փորձությունների միջով անցած հայ ժողովուրդը կհաղթահարի նաև այսօրվա մարտահրավերները, որ կրկին սպառնում են մեր պետականությանը, ազգային ինքնությանն ու ապագային:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր բոլորի պարտքն է անել մեզնից կախված հնարավորն ու անհնարը մեր առջև ծառացած գոյաբանական վտանգները չեզոքացնելու, մեր հռչակած արժեքներին և նպատակներին տեր կանգնելու համար: Այդ գործում մեր միակ ապավենը, լինելիության մեր ամուր հիմնասյունը պետք է լինի համազգային միաբանությունը և  հավաքական կամքը:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության 31-ամյակի կապակցությամբ:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: