• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սլովակիա
  • ԷԼԵԿՏՐՐՈՆԱՅԻՆ ՀՅՈԻՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համերգ նվիրված հայ-ավստրիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրվան և Արամ Խաչատրյանի ծննդյան 120-րդ ամյակին

01 փետրվարի, 2023

Փետրվարի 1-ին Ավստրիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ-ավստրիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրվան և աշխարհահռչակ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-րդ ամյակին նվիրված համերգ:

Համերգի ծրագրում ներառված էին հատվածներ Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործություններից, որոնք հնչեցին հայտնի երաժիշտներ դաշնակահարուհի Նարե Արղամանյանի, մեցցո-սոպրանո Ստելլա Գրիգորյանի, ֆլեյտահար Ջեյմս Շտրաուսի և ջութակահար Յուրի Ռևիչի կատարմամբ։ Համերգի ժամանակ հնչեցին նաև ավստրիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը: Իր խոսքում դեսպանն անդրադարձավ հայ-ավստրիական երկարամյա բարեկամությանը՝ բարձր գնահատելով դիվանագիտական հարաբերությունների անցած 3 տասնամյակների ընթացքում Հայաստանի և Ավստրիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում: Խոսելով Արամ Խաչատրյանի երաժշտական մեծության և համաշխարհային հռչակի մասին՝ դեսպան Պապիկյանը նշեց, որ Խաչատրյանը հսկայական ավանդ է թողել ժամանակակից երաժշտարվեստի զարգացման գործում՝ իր ուրույն տեղը գրավելով համաշխարհային դասական երաժշտության գանձարանում:

Իր խոսքում դեսպանը հատուկ անդրադարձ կատարեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ շեշտելով միջազգային հանրության կողմից գործուն քայլերի իրականացման կարևորությունը Արցախը էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությունը կանխարգելելու համար:

Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի արտաքին գործերի նախարարության, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Վիեննայում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ, ավստրիահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, մշակույթի և գիտության ոլորտի գործիչներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: