• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Հայկական ավանդական տարազների և գորգերի մեկշաբաթյա ցուցադրություն Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում

16 հոկտեմբերի, 2023
Հոկտեմբերի 16-ին ՀՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում բացվեց «Տերյան» մշակութային կենտրոնի՝ հայկական ավանդական տարազների և գորգերի մեկշաբաթյա ցուցադրությունը՝ «Անցյալի ապագան. կին ձեռներեցների հզորացում՝ աջակցելով Հայաստանի ավանդական արվեստի վերածննդին» խորագրի ներքո:
 
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը: Իր խոսքում դեսպանն ընդգծեց հայկական ավանդական տարազների և գորգերի ուրույն տեղը հայկական հարուստ մշակութային ժառանգության մեջ: Անդրադառնալով ցուցահանդեսի՝ կանանց զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը խրախուսելու նպատակին՝ դեսպանը բարձր գնահատեց «Տերյան» մշակութային կենտրոնի գործունեությունը՝ որպես արվեստի, արհեստագործական ավանդույթների և ձեռներեցության հաջող համադրման օրինակ:
 
Իր խոսքում դեսպան Պապիկյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ էթնիկ զտմանը՝ ընդգծելով ազգային մշակույթի՝ դժվարությունների դեմ հայ ժողովրդի տոկունությունը խորհրդանշող առաքելությունը։
 
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, ավստրիահայ համայնքի ներկայացուցիչներ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: