• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ցուցադրություն Վիեննայում

30 նոյեմբերի, 2023

Նոյեմբերի 30-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Վիեննայի «Հոլոքոստի ուսումնասիրությունների Վիզենտալ ինստիտուտի», «Ավստրիայի Ֆիլմերի Արխիվի» համագործակցությամբ կազմակերպվեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած Ավրորա Մարդիգանյանի կյանքի ոդիսականը ներկայացնող «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի* ցուցադրությունը։

ՀՀ դեսպանության և Վիեննայի «Վիզենտալ» ինստիտուտի համագործակցությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող միջոցառումը կրկին նվիրված էր Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրվան։ Այս տարի ֆիլմի ցուցադրությունն անցկացվեց Ավստրիայի եվրոպական և միջազգային գործերի դաշնային նախարարության բարձր հովանու ներքո։

Միջոցառման սկզբում հնչեցին Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի, Վիեննայի «Վիզենտալ» ինստիտուտի տնօրեն Յոխեն Բյոհլերի և Ավստրիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մուրադ Մահիդիի ողջույնի խոսքերը։

Ցուցադրությանը հաջորդեց քննարկում ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանի մասնակցությամբ:

* «Ավրորայի լուսաբացը» Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Զորյան ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա։ Արտադրող ընկերություն՝ Բարս Մեդիա, համարտադրողներ՝ Gebrueder Beetz Filmproduktion (Գերմանիա), Artbox Laisvalaikio Klubas (Լիտվա):

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: