• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Վիեննայում կայացավ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) Գլխավոր համաժողովի 20-րդ նստաշրջանը

01 դեկտեմբերի, 2023

Նոյեմբերի 27-ին Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը մասնակցեց Վիեննայում ՄԱԿ-ի կենտրոնակայանում մեկնարկած ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) Գլխավոր համաժողովի 20-րդ նստաշրջանի բացման արարողությանը։

Նստաշրջանի աշխատանքներին, որը տևեց մինչև դեկտեմբերի 1-ը և անցնում էր «Արդար գլոբալիզացիա. Նորարար լուծումներ վաղվա արդյունաբերության համար» կարգախոսի ներքո (Fair Globalization: Innovative Solutions for the Industry of Tomorrow), մասնակցեց Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի գլխավորությամբ։

ՀՀ պատվիրակությունն իր ելույթում, մասնավորապես, անդրադարձ կատարեց Հայաստանում կայուն և ներառական արդյունաբերական զարգացմանը՝ հիմնված նորարարության խթանման, տնտեսությունում և, մասնավորապես, արդյունաբերությունում թվային վերափոխման, կրթության ոլորտում ներդրման, գործարարության համար բարենպաստ պայմանների ստեղծման, ինչպես նաև երկարաժամկետ կայունության ապահովման համար ամուր ինստիտուտների կառուցման վրա։ Նշվեցին բնապահպանական կայունության նպատակով վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման ուղղությամբ Հայաստանի ջանքերը։ Ներկայացվեցին Հայաստանի՝ UNIDO-ի հետ համագործակցության ոլորտները և մշակվող ծրագրերը։

Անդրադառնալով Հայաստանի կառավարության Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ ՀՀ ներկայացուցիչը խոսեց Հայաստանի իշխանությունների կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի մասին։

Նոյեմբերի 30-ին համաժողովի ընթացքում կազմակերպված «AIM Global. Ներառական արհեստական բանականություն. արդյունաբերությունում և արտադրությունում թվային բաժանման կամրջում» խորագրով թեմատիկ հարակից միջոցառմանը որպես բանախոս հանդես եկավ ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։

Իր խոսքում նախարարի տեղակալը ներկայացրեց կառավարման ոլորտում արհեստական բանականության ինտեգրման ողղությամբ ՀՀ  կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը և նշեց, որ արհեստական բանականությունը և թվային տեխնոլոգիաները նպաստում են արդյունաբերության տարբեր ոլորտների կայուն զարգացմանը։  Դավիթ Սահակյանը խոսել է նաև արհեստական բանականության ներկա վիճակի, դրա կիրառման նորարարական մոտեցումների և կայուն և ներառական ապագայի համար դրա առավելությունները զարգացնելու նպատակով ջանքերը մեկտեղելու մասին, քննարկել արհեստական բանականության տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտների զարգացման և նորարարության տեսանկյունից ստեղծված հնարավորություններն ու  մարտահրավերները:

Միջոցառման նպատակն էր խթանել արդյունավետ երկխոսությունը արդյունաբերության մեջ արհեստական բանականության տարբեր կիրառությունների վերաբերյալ, լուծել հրատապ խնդիրները, ուսումնասիրել հնարավոր լուծումները և պատկերացում կազմել ոլորտում արհեստական բանականության դերի վերաբերյալ:

Համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ նաև աշխատաժողով՝ նվիրված Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ռազմավարությանն առնչվող հարցերի քննարկմանը։

Համաժողովի ընթացքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպված ցուցահանդեսին ներկայացված էին նաև UNIDO-ի աջակցությամբ թեթև արդյունաբերության ոլորտում իրականացված ծրագրի շահառուների արտադրանքի նմուշները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: