• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Բրատիսլավայում ՀՀ Անկախության տոնին նվիրված համերգով հանդես եկավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը

22 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 22-ին՝ Բրատիսլավայի երաժշտական 59-րդ փառատոնի շրջանակում ՀՀ Անկախության տոնին նվիրված համերգով հանդես եկավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Սլովակիայի ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո տեղի ունեցած համերգին հաջորդեց ընդունելություն, որին ներկա էին Սլովակիայի գերատեսչությունների ներկայացուցիչներ, Բրատիսլավայում հավատարմագրված դեսպաններ։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Սլովակիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը, ով իր խոսքում անդրադառնալով ՀՀ անկախության տոնի խորհրդին՝ նշեց, որ 33 տարի առաջ հայ ժողովուրդը ի կատար ածեց ազատ ու ինքնիշխան ապրելու իր վաղեմի երազանքը: Դեսպանը խոնարհումի խոսք ուղղեց Հայաստանի անկախության համար նահատակված բոլոր հերոսների հիշատակին։ Դեսպանն իր խոսքում անդրադարձավ նաև Լեռնայինն Ղարաբաղի հայերին և ապօրինի պահվող հայ ռազմագերիներին՝ մաղթելով նրանց տոկունություն և շուտափույթ վերադարձ։

Կարևորելով Հայաստանի և Սլովակիայի միջև հաստատված փոխշահավետ համագործակցությունը՝ դեսպանը վստահություն հայտնեց, որ փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ համատեղ ջանքերով՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: