• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Եվրոպայի վարչության պետը մասնակցել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի առաջին գագաթնաժողովին

16 մայ, 2025

Նոյեմբերի 19-21-ը Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը մասնակցել է Վիեննայում կայացած Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի առաջին գագաթնաժողովին, որի նպատակն է հստակեցնել ձևաչափի ապագա օրակարգը, դիտարկել առկա մարտահրավերները և նորովի խթանել ԵՄ-ի, անդամ-պետությունների, Արևելյան գործընկերության երկրների կառավարությունների և հասարակությունների միջև համագործակցությունը:

Սամվել Մկրտչյանը ելույթ է ունեցել «Արևելյան գործընկերությունը Հարավային Կովկասում. ինչպիսի՞ հնարավորություններ կան եվրաինտեգրման և ժողովրդավարության առաջխաղացման համար» և «Խողովակաշարերից և բեռնատար գնացքներից ավելին. հաղորդակցության խթանում ԱլԳ տարածաշրջանում» խորագրերով պանելային քննարկումներին:

Եվրոպայի վարչության պետը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու դրական դինամիկան, Եվրոպական Միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերը և Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: Նա  նաև ընդգծել է Արևելյան գործընկերության ձևաչափի պահպանման անհրաժեշտությունը և անդրադարձել է քաղաքացիական հասարակության կարևոր դերին ԵՄ հետ հարաբերությունների խորացման համատեքստում:

Գագաթնաժողովի շրջանակներում ողջունվել է Հայաստանի կողմից ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտում բարեփոխումների շարունակական իրականացմանը և ԵՄ հետ համագործակցության օրակարգի ընդլայնմանը Հայաստանի հանձնառությունը, ընդգծվել  է մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի կարևորությունը: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: