• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Հայաստանի ներկայացուցիչն ընտրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի փոխնախագահ

04 մարտի, 2025
Հայաստանի ներկայացուցիչն ընտրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի փոխնախագահ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ մարտի 3-ին մեկնարկած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում Վիեննայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է Կառավարիչների խորհրդի փոխնախագահի պաշտոնում։

Նստաշրջանի ընթացքում դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման սկզբունքներին, միջազգային կոնվենցիաներով ստանձնած հանձնառություններին, ներկայացրել ՀԱԷԿ անվտանգ շահագործման ապահովման ուղղությամբ շարունակվող աշխատանքները, ԱԷՄԳ և գործընկեր պետությունների հետ համատեղ միջոցառումները, ինչպես նաև Հայաստանի մոտեցումները ԱԷՄԳ միջուկային անվտանգության 2026-2029թթ ծրագրի և Գործակալության մանդատի ներքո գտնվող այլ հարցերի վերաբերյալ։

Կառավարիչների խորհուրդը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության քաղաքականության մշակման և կառավարման երկու մարմիններից մեկն է՝ անդամ պետությունների տարեկան գլխավոր համաժողովի հետ միասին։ Հայաստանի Հանրապետությունը 35 երկրներից բաղկացած Կառավարիչների խորհրդի անդամ էր ընտրվել 2023թ․ սեպտեմբերի 28-ին կայացած ԱԷՄԳ Գլխավոր կոնֆերանսի 67-րդ նստաշրջանում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: