• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

«Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի երրորդ մրցաշար

08 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 8-ին Վիեննայի Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում Հայաստանի մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ և Ավստրիայի շախմատի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ կայացել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական 3-րդ մրցաշարը:

Մրցաշարին մասնակցում էին դեսպաններ, դիվանագետներ, Ավստրիայի գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների քարտուղարությունների շուրջ յոթ տասնյակ ներկայացուցիչներ և նրանց ընտանիքի անդամները:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Ավստրիայում ՀՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենի տեղակալ Չայա Կապիլաշրամին և Ավստրիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Միխայել Շտյոտինգերը:

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր ելույթում մասնավորապես ընդգծել է, որ շախմատը միջազգային համերաշխության հզոր խորհրդանիշ է, որը միավորում է մարդկանց ազնիվ խաղի շուրջ։ Ինչպես ՄԱԿ-ի առաքելությունը, այն ևս խարսխված է փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության գաղափարների վրա: 

Դեսպան Հովհաննիսյանն անդրադարձել է շախմատի առանձնահատուկ նշանակությանը Հայաստանի համար՝ ներկայացնելով երկրի ձեռքբերումները և համաշխարհային շախմատային համայնքին ունեցած ներդրումը։

***

2019թ. դեկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի կողմից նախաձեռնված «Շախմատի համաշխարհային օր» խորագրով 74/22 բանաձևը, որը ճանաչել է խաղի կարևոր դերը միջազգային երկխոսության, հանդուրժողականության և փոխըմբռնման խթանման գործում։ Բանաձևը, որը համահեղինակել են ՄԱԿ 53 անդամ պետություններ, ընդգծում է շախմատի ընձեռած հնարավորությունները կրթության զարգացման, կանանց կարողությունների ամրապնդման, ներառականության, փոխըմբռնման և համընդհանուր հարգանքին նպաստելու գործում: 

Վիեննայի դիվանագիտական շախմատի մրցաշարը անցկացվում է երրորդ տարին անընդմեջ՝ Հայաստանի մշտական ներկայացուցչության և Ավստրիայի շախմատի ֆեդերացիայի համատեղ ջանքերով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: