• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

ՀՀ ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հանդիպումը

14 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումն աշխատանքային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ: Նախարարները քննարկում են ունեցել նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Նախարար Միրզոյանը ողջույնի խոսքում նշել է. «Տիկի՛ն նախագահ, տիկի՛ն նախարար, սիրելի ընկեր, բարի գալուստ Հայաստան։ Շատ ուրախ եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանն այստեղ՝ Հայաստանում, տեսնելու համար։ Թեև պետք է անմիջապես նշեմ, որ այս այցը երկկողմ չեմ համարում և Ձեզ հրավիրում եմ նաև այցելել մեզ՝ որպես Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար: 

Գաղտնիք չէ, որ ԵԱՀԿ-ն տասնամյակների ընթացքում Հայաստանի համար եղել է շատ կարևոր, հավանաբար ամենակարևոր կազմակերպությունը՝ հաշվի առնելով այն հակամարտությունը, որը մենք ունեցել ենք Հարավային Կովկասում։ Այժմ, երբ մենք հաստատել ենք խաղաղություն Ադրբեջանի հետ, նախաստորագրել ենք Խաղաղության պայմանագիրը և համաձայնության ենք եկել նաև հաղորդակցությունների ապաշրջափակման՝ այսինքն տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբացման հարցում, ինչպես նաև մի շարք այլ դրույթների շուրջ, որոնց թվում կար նաև կարևոր որոշում՝ փակել Մինսկի ձևաչափի կառույցները, սրանով պայմանավորված՝ մենք այժմ վերագնահատում ենք մեր մոտեցումը, ինչպես նաև մեր ներգրավվածությունն ու համագործակցությունը ԵԱՀԿ շրջանակներում, և առաջիկայում կենտրոնանալու ենք առավել դրական՝ համագործակցային օրակարգի վրա՝ հենվելով Ձեր աջակցության վրա։ 

Մենք նաև նկատել ենք, որ Դուք մեծ ուշադրություն եք դարձնում Հելսինկյան եզրափակիչ ակտին և դրա ամբողջական իրագործմանը, ինչպես նաև կազմակերպության արդյունավետության բարձրացմանն՝ աշխարհաքաղաքական փոթորկալից գործընթացների և միտումների պայմաններում։ Մենք մշտապես աջակցել ենք ձեր այս ջանքերին և շարունակելու ենք աջակցել դրանց։ Կցանկանայի նաև խնդրել Ձեզ ներկայացնել Ձեր գնահատականը ԵԱՀԿ-ի դերի, կառույցների և ծրագրերի վերաբերյալ․ դա շատ օգտակար գործիք կլինի նաև մեր տեսլականի ձևավորման համար»:

Իր հերթին Էլինա Վալտոնենը նշել է. «Հարգելի՛ նախարար, սիրելի՛ Արարատ, շատ հաճելի է այստեղ գտնվելը։ Սա, իրոք, իմ առաջին այցն է գեղեցիկ Երևան, և վստահ եմ՝ ոչ վերջինը։ Շնորհակալություն հրավերի համար, հուսով եմ մի օր կրկին հնարավորություն կունենամ այստեղ այցելելու՝ արդեն Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի կարգավիճակով։

Բնականաբար, նախ և առաջ ցանկանում եմ շնորհավորել Ձեզ խաղաղության պայմանագրի ստորագրման կապակցությամբ։ Թեև բոլորը գիտակցում են, որ դեռ շատ աշխատանք կա կատարելու, այնուամենայնիվ, սա չափազանց կարևոր մեկնարկային կետ է՝ դեպի ավելի կայուն և խաղաղ ապագա։ Ցանկանում եմ ընդգծել, որ դուք ունեք մեր լիակատար աջակցությունը, և մենք շարունակելու ենք կանգնել սատարել ձեզ այս գործընթացում՝ մեր հնարավորությունների սահմաններում նպաստելով դրական արդյունքի հասնելուն։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ին, ապա այն որպես կազմակերպություն, որի գործունեության հիմքում դրված են Հելսինկյան եզրափակիչ ակտը և դրա տասնաբանյա սկզբունքները, կարող է կարևոր դեր ունենալ այս գործընթացում՝ աջակցելով ինչպես ընթացիկ, այնպես էլ հետագա փուլերում։ Առանձնակի կարևոր է, որ Հայաստանի քաղաքացիները կարողանան լիարժեքորեն օգտվել այն հնարավորություններից, որոնք կընձեռի Խաղաղության պայմանագրի ստորագրումը և տարածաշրջանում հարաբերությունների կարգավորումը։ Դա, իր հերթին, կնպաստի տնտեսական աճին, հասարակության բարեկեցությանը և գործարար կապերի ընդլայնմանն, ինչը մեծ կարևորություն ունի։ Այս համատեքստում, բարձր ենք գնահատում և մեր երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի՝ ԵԱՀԿ-ի ծրագրային գործունեությանը ցուցաբերած ակտիվ մասնակցության համար՝ Հայաստանի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում։

ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակել և ընդլայնել համագործակցությունն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են անվտանգային ոլորտի բարեփոխումները, կլիմայական անվտանգությունը, կանանց տնտեսական հզորացումը, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը։

Կրկին անգամ ցանկանում եմ ընդգծել, թե որքան հաճելի է գտնվել այստեղ։ Շնորհակալություն ջերմ ընդունելության և մեր պատվիրակությանը ցուցաբերած հյուրընկալության համար»:

Հանդիպման ադյունքներով նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի ավարտին Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը կարճ զբոսնել են 2807-ամյա Երևանում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: