• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Հայաստանի դեսպանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում

05 դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 5-ին` ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ վերագումարված նստաշրջանի ընթացքում, Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի նախագահի պաշտոնում։

Առաջիկա մեկ տարվա ընթացքում Հայաստանը նախագահելու է հեղինակավոր հանձնաժողովը, որը ՄԱԿ համակարգում թմրամիջոցների հարցերով քաղաքականության մշակման և գլոբալ վերահսկողության գլխավոր մարմինն է: Այն նաև ՄԱԿ թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի կառավարման մարմիններից է։

Նախագահության ստանձնման կապակցությամբ ունեցած ելույթում դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնել անդամ պետությունների կողմից Հայաստանին տրված վստահության համար և վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ղեկավարելու Հանձնաժողովի աշխատանքը գործընկերության և համերաշխության սկզբունքներով՝ փոխադարձ հարգանքի և երկխոսության մթնոլորտում:

Դեսպան Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ ՀՀ նախագահության ընթացքում Հանձնաժողովը կշարունակի ամրապնդել միջազգային համագործակցությունը թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային կոնվենցիաների շրջանակներում պարտավորությունների կատարման ուղղությամբ, ինչպես նաև կխթանի թմրամիջոցների համաշխարհային խնդրի լուծմանն ուղղված համապարփակ և ինտեգրված մոտեցումների զարգացումը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: