• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններ են տեղի ունեցել Վիեննայի Սուրբ Ստեփանոսի մայր տաճարում և Բրատիսլավայում խաչքար-հուշակոթողի մոտ

24 ապրիլի, 2026

Ապրիլի 24-ին Վիեննայի Սբ. Ստեփանոսի մայր տաճարում կայացել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն՝ «Աղթոքի անիվ» խորագիրը կրող ջազ-պատարագի ոճով համերգային ծրագրով։ Կատարումներով հանդես են եկել Վիեննայի ֆիլհարմոնիկ երգչախումբը, Զալցբուրգի երաժշտական գիմնազիայի սաները՝ ավստրիահայ երգահան Կարեն Ասատրյանի ղեկավարությամբ:

Բացման ելույթներով հանդես են եկել ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը և Վիեննայի արքեպիսկոպոս Յոզեֆ Գրյունվիդլը։

Դեսպան Հովհաննիսյանն իր ելույթում նշել է, որ 1.5 միլիոն անմեղ մարդիկ սպանվեցին կամ մահվան մատնվեցին սոսկ հայ լինելու պատճառով։ Նա երախտագիտություն է հայտնել բոլոր այն երկրներին, ներառյալ՝ Ավստրիային, որոնք ցեղասպանության վերապրածներին ապաստան են տրամադրել։

Դեսպան Հովհաննիսյանը հատկանշական է համարել արարողությանը հարյուրավոր ներկաների մասնակցությունը, որպես ցեղասպանության արհավիրքի դեմ համախմբման, պատմական հիշողության պահպանման և մարդկային արժանապատվության վերհանման խորհրդանիշ։ Նա անդրադարձել է զանգվածային ոճրագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում Հայաստանի շարունակական ներդրմանը։

Դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով՝ տարածաշրջանի պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների կառուցման հիման վրա:

Համերգն ընթացել է լեփ-լեցուն տաճարում։ Ներկա են եղել Ավստրիայի ԱԳՆ և պետական այլ կառույցների ներկայացուցիչներ, Խորհրդարանի և Վիեննայի քաղաքային իշխանությունների անդամներ, դեսպաններ, բարձրաստիճան հոգևորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, բազմաթիվ հանդիսատեսներ։    

Նույն օրը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ են զետեղել Վիեննայի Շիլլերի հրապարակում գտնվող Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ։

Հիշատակի արարողություն է տեղի ունեցել նաև Բրատիսլավայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի մոտ։

Ելույթներով հանդես են եկել Սլովակիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը և Սլովակիայում ՀՀ պատվո հյուպատոս Բագրատ Հակոբյանը: Միջոցառմանը ներկա էին Սլովակիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: