• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

ՀՀ դեսպանի մասնակցությունը Վիեննայի BOKU համալսարանում կայացած «APPEAR in Practice 22» միջոցառմանը

18 հունիսի, 2026

Հունիսի 18-ին Վիեննայի BOKU համալսարանում կայացել է «APPEAR in Practice 22» խորագիրը կրող միջոցառումը, որի շրջանակներում ներկայացվել են ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունների, Ավստրիայի կրթության և միջազգայնացման գործակալության (OeAD), APPEAR ծրագրի և Վիեննայի BOKU համալսարանի համագործակցությամբ Հայաստանում իրականացված երեք` EcoServ, SOAA և ArmBioClimate նախագծերի ամփոփումը:

Հայաստանում իրականացված այս ծրագրերի նպատակն էր բնապահպանական և գյուղատնտեսական առկա մարտահրավերին առաջարկել գիտահետազոտական և գործնական լուծումներ:

Միջոցառմանը բացման ելույթով հանդես է եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը` իր խոսքում բարձր գնահատելով ավստրիական կողմի աջակցությունը ՀՀ-ում բնապահպանությանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

Դեսպան Հովհաննիսյանը կարևորել է նման նախագծերը հատկապես ՀՀ կողմից 2026թ. ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հյուրընկալման և նախագահության ստանձնման շրջանակներում:

ՀՀ դեսպանը ընդգծել է նման ծրագրերի շարունակականության ապահովման կարևորությունը, որոնք նպաստում են ՀՀ ուսումնական հաստատությունների կարողությունների բարձրացմանը և Հայաստան-Ավստրիա կրթական համագործակցության խորացմանը:

Միջոցառմանը մասնակցել են Ավստրիայի կրթության և միջազգայնացման գործակալության, APPEAR ծրագրի և Վիեննայի BOKU համալսարանի ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի և Ավստրիայի բարձրագույն ուսումնական հաստատությունները ներկայացնող գիտաշխատողները, ներառյալ՝ ծրագրերի հեղինակները, որոնք հանդես են եկել բանախոսություններով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: