• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը ելույթով հանդես է եկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովին

16 սեպտեմբերի, 2026
Մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը ելույթով հանդես է եկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 16-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը ելույթով հանդես է եկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 70-րդ նստաշրջանին։

Դեսպան Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև շուրջ երեք տասնամյակ շարունակ զարգացող համագործակցությունը՝ վերահաստատելով Հայաստանի ամուր աջակցությունը ԱԷՄԳ երաշխիքների համակարգին՝ որպես միջուկային զենքի չտարածման միջազգային ռեժիմի հիմնարար հենասյան։

ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ միջուկային էներգետիկայի զարգացումը Հայաստանի կայուն էներգետիկ ապագայի հիմքերից է, իսկ Հայկական ԱԷԿ-ի անվտանգ և ապահով շահագործումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է։ Այս համատեքստում նշվել է, որ օրեր առաջ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը պլանային տեխնիկական սպասարկման, վերանորոգման, ախտորոշման և ստուգման աշխատանքներից հետո անվտանգ կերպով վերամիացվել է Հայաստանի միասնական էներգահամակարգին։

Անդրադարձ է կատարվել նաև ԱԷՄԳ փորձագիտական և խորհրդատվական առաքելությունների շրջանակներում Հայաստանի շարունակական համագործակցությանը, այդ թվում՝ ԱԷԿ-ների երկարաժամկետ շահագործման անվտանգության ասպեկտների (SALTO) ծրագրին և վերջերս իրականացված պարբերական անվտանգության վերանայմանը։

Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036թ. երկարաձգելու ծրագիրը, ինչպես նաև նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նշվել է, որ ներկայում Հայաստանը ուսումնասիրում է առկա տեխնոլոգիական տարբերակներն ու միջազգային գործընկերների առաջարկները՝ հատուկ ուշադրություն դարձնելով փոքր մոդուլային ռեակտորների (SMR) տեխնոլոգիաներին։

Ընդգծվել է, որ նոր ատոմակայանի կոնկրետ տեխնոլոգիայի և մոդելի վերաբերյալ վերջնական որոշումը նախատեսվում է կայացնել մինչև 2027թ. ավարտը՝ այդ գործընթացում ապահովելով լիարժեք թափանցիկություն, միջազգային հանրության հետ ժամանակին հաղորդակցություն և Հայաստանի միջազգային իրավական պարտավորությունների լիարժեք պահպանում։

Եզրափակելով՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը բարձր է գնահատել ԱԷՄԳ գլխավոր տնօրենի և քարտուղարության գործունեությունը և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական գործընկերությունը Գործակալության հետ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: