• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է ԵԱՀԿ կողմից կազմակերպված Հայաստանի և Վրաստանի միջև անդրսահմանային համագործակցության վերաբերյալ միջոցառմանը

28 հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 28-ին՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Էկոհամակարգերի ամրապնդում, ապագայի անվտանգություն․ Հայաստանի և Վրաստանի միջև անդրսահմանային համագործակցությունը» խորագրով միջոցառմանը` կազմակերպված ԵԱՀԿ-ի կողմից:

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծել է կենսաբազմազանության և անվտանգության փոխկապակցվածությունը՝ նշելով, որ կենսաբազմազանության կորուստը և էկոհամակարգերի դեգրադացիան կարող են բացասաբար անդրադառնալ ոչ միայն շրջակա միջավայրի, այլև պարենային և ջրային անվտանգության, կենսապահովման միջոցների, տնտեսական դիմակայունության և առօրյա կյանքի վրա։

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ընդհանուր բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համատեղ ջանքերը կարող են նպաստել երկխոսության զարգացմանը, վստահության ամրապնդմանը և անվտանգության ու կայունության ապահովմանը։

Որպես բնապահպանական անվտանգության ոլորտում համագործակցության օրինակ՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է ԵԱՀԿ աջակցությամբ Հայաստանի և Վրաստանի միջև իրականացվող աշխատանքներին՝ ուղղված կլիմայական դիմակայունության ամրապնդմանը, լանդշաֆտային հրդեհների համատեղ կառավարմանը և անտառային ու այլ բնության հրդեհների ռիսկերի նվազեցմանը:

ԱԳՄԱ նախարարի տեղակալը որպես համագործակցության կարևոր ձեռքբերում առանձնացրել է անդրսահմանային հրդեհների կառավարման և վաղ ահազանգման հարցերով Հայաստան-Վրաստան համատեղ աշխատանքային խմբի ստեղծումը։ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ այս նախաձեռնությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող են ընդհանուր բնապահպանական մարտահրավերները վերածվել երկկողմ համագործակցության կոնկրետ մեխանիզմների և համատեղ գործողությունների։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: