• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Վիեննայում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում նվիրված Հայաստանի հեղինակած Շրջանաձև տնտեսության վերաբերյալ բանաձևին

02 նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը մասնակցել և բացման ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO)՝ «Շրջանաձև տնտեսության շաբաթ 2026» միջոցառմանը:

Միջոցառումը նվիրված էր Հայաստանի, Մեքսիկայի և Ֆիլիպինների կողմից համատեղ ներկայացված՝ «Շրջանաձև տնտեսություն՝ հանուն ներառական և կայուն զարգացման» (GC.21/Res.4) բանաձևին, որը միաձայն ընդունվել էր 2025թ. նոյեմբերի 27-ին UNIDO-ի Գլխավոր համաժողովին: Միջոցառման նպատակն էր հանդիսավոր պայմաններում նշել բանաձևի ընդունման առաջին տարին, քննարկել դրա իրականացումը և ուրվագծել հետագա քայլերը։

Նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանն իր ելույթում ներկայացրեց Հայաստանի ազգային փորձը, մասնավորապես՝ անցումը ռեսուրսատար մոդելից արտադրողականության վրա հիմնված արդյունաբերական զարգացմանը՝ ընդգծելով, որ շրջանաձև տնտեսության սկզբունքները անբաժանելի են այս փոխակերպման գործընթացում:

Նախարարի տեղակալն անդրադարձավ շրջանաձև տնտեսության հիմնական խոչընդոտներին, այդ թվում՝ թափոնների հավաքագրման և տարանջատման ենթակառուցվածքների, վերամշակման համար տնտեսական խթանների և երկրորդային հումքի արտահանման միջոցով ավելացված արժեքի կորստի ոլորտներում առկա բացերին: Մարտահրավերների հասցեագրման համատեքստում կարևորվեց շրջանաձև տնտեսության նախագծերի համար կենսունակ բիզնես օրինակների ապահովումը, համապատասխան տնտեսական խթանների սահմանումը և շրջանաձև արդյունաբերական գոտիների ծրագրերի իրականացումը:

Բացման խոսքով հանդես եկան նաև UNIDO-ի Գլխավոր տնօրեն Գերդ Մյուլլերը, Ավստրիայի Գյուղատնտեսության և անտառատնտեսության, կլիմայի և շրջակա միջավայրի պաշտպանության, շրջանների և ջրային կառավարման դաշնային նախարար Նորբերտ Տոտշնիգը, Սուրինամի տնտեսական գործերի, գործարարության և տեխնոլոգիական նորարարության նախարար Էնդրյու Բաասարոնը, Ֆիլիպինների Շրջակա միջավայրի և բնական պաշարների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Հիրո Մասուդան և այլոք:

Ելույթ ունեցողները մասնավորապես անդրադարձան շրջանաձև տնտեսության կարևորությանը, բարձր գնահատեցին UNIDO-ի կողմից այս հարցին նվիրված բանաձևի ընդունումը, շնորհակալություն հայտնեցին այն նախաձեռնած երկրներին, ներառյալ՝ Հայաստանին, առանձնանշեցին այդ բանաձևի դրույթների իրականացումը։ Մի շարք բանախոսներ անդրադարձան նաև Հայաստանում կայացած ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) և դրանում UNIDO-ի մասնակցությանը։ Նախարար Նորբերտ Տոտշնիգը, որն անձամբ մասնակցել էր COP17-ին, բարձր գնահատեց դրա արդյունքներն ու բարձր կազմակերպվածությունը։

Միջոցառման բարձրաստիճան բացման հատվածը ուղեկցվեց բանաձևի հեղինակ հանդսիացող երկրների մշակութային կատարումներով։ Վեիննայի Հովահաննես Շիրազի անվան շաբաթօրյա դպրոցի սաները ներկայացրեցին հայկական ազգային պարեր: Նրանց նվագակցությամբ հնչեց նաև Շառլ Ազնավուրի երգերից մեկը։ Վիեննայի ՄԱԿ-ի կենտրոնակայանում բացվեց ոլորտին նվիրված ցուցահանդես։

Միջոցառումը շարունակվելու է ևս երկու օր, որոնց ընթացքում ՄԱԿ անդամ երկրների ներկայացուցիչները շարունակելու են ներկայացնել իրենց ազգային փորձը, կիսվելու են դրանց լավագույն օրինակներով և ամրապնդելու են շրջանաձև տնտեսության ոլորտում միջազգային համագործակցությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: