• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Հայաստան-ԵԱՀԿ ծրագրային համագործակցությանը նվիրված հանդիպում և ճեպազրույց

23 նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 23-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայաստան-ԵԱՀԿ ծրագրային համագործակցության շրջանակներում հանդիպում՝ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և ԵԱՀԿ քարտուղարության ղեկավար կազմի մասնակցությամբ։ Հանդիպմանը հաջորդել է ԵԱՀԿ մասնակից պետությունների, այդ թվում՝ իրականացվող ծրագրերին ֆինանսական աջակցություն ցուցաբերող դոնոր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ճեպազրույցը։

Հանդիպումների ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստան-ԵԱՀԿ ծրագրային համագործակցության ձևաչափի կարևորությունը՝ գոհունակություն հայտնելով դրա շրջանակներում իրականացվող ծրագրերի լայն շրջանակի վերաբերյալ՝ Հայաստանի կարիքներին ու առաջնահերթություններին համապատասխան:

Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ԵԱՀԿ-ի հետ ծրագրային համագործակցության ընդլայնման Հայաստանի առաջնահերթությունները՝ մասնավորապես կարևորելով փոխկապակցվածության, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում կարողությունների զարգացման, միջազգային առևտրի, անվտանգության ոլորտի կառավարման և այլ ոլորտներում համագործակցության խորացումը։

ԵԱՀԿ կողմից հանդիպումներին մասնակցել և ելույթներով հանդես են եկել ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Քեյթ Ֆերոնը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն, դեսպան Խաթուն Դեմիրերը, և ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգող, դեսպան Բակիտ Ջուսուպովը։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին, արձանագրված արդյունքներին, ինչպես նաև ծրագրային համագործակցության հետագա զարգացման և նոր նախաձեռնությունների իրականացման հեռանկարներին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: