Լուրեր

31.01.2020 • Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի այցը Ֆորարլբերգի դաշնային երկրամաս

Հունվարի 29-ից 30-ը կայացավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի այցը Ֆորարլբերգի դաշնային երկրամաս: Դեսպան Պապիկյանը հանդիպումներ ունեցավ երկրամասի ղեկավար Մարկուս Վալլների /Markus Wallner/, երկրամասի դաշնային խորհրդարանի նախագահ Հարալդ Զոնդերեգգերի /Harald Sonderegger/ հետ:

24.01.2020 • Սլովակիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպումը Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ

Հունվարի 23-ին տեղի ունեցավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպումը Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի (Andrej Danko) հետ: Հանդիպման սկզբում Անդրեյ Դանկոն հաջողություններ մաղթեց դեսպան Պապիկյանին Սլովակիայում առաքելության իրականացման գործում՝ վստահություն հայտնելով, որ դեսպանի գործունեությունը կնպաստի ինչպես երկու երկրների միջև հարաբերություններում, այնպես և միջազգային կազմակերպությունների շրջանակներում նոր առաջընթացի ձեռքբերմանը:

23.01.2020 • Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի այցը Զալցբուրգի դաշնային երկրամաս

Ս.թ. հունվարի 20-ից 21-ը կայացավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի այցը Զալցբուրգի դաշնային երկրամաս: Դեսպան Պապիկյանը հանդիպումներ ունեցավ երկրամասի կենտրոնի՝ Զալցբուրգի քաղաքապետ Հարալդ Պրոյների (Harald Preuner), Զալբուրգի դաշնային խորհրդարանի նախագահ Բրիգիտտա Պալլաուֆի (Brigitta Pallauf) հետ:

18.12.2019 • Դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպումը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նորանշանակ Գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ

Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպումը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) նորանշանակ Գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ:

17.12.2019 • Սլովակիայում ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց Սլովակիայի Հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովային

Ս.թ. դեկտեմբերի 17-ին Սլովակիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Արմեն Պապիկյանն (նստավայրը՝ ք. Վիեննա) իր հավատարմագրերը հանձնեց Սլովակիայի Հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովային (Zuzana Čaputová):

17.12.2019 • Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգ Վիեննայում

Դեկտեմբերի 17-ին Վիեննայի Մխիթարյան միաբանության վանքում Ավստրիայում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպվեց «Armenian Christmas Concert in Vienna» խորագրով համերգ, որը նվիրված էր Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին։

24.10.2019 • Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգն այցելեց Վիեննայի Սուրբ Հռիփսիմե հայ առաքելական եկեղեցի

Հոկտեմբերի 24-ին Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, ով նաև ԵՄ, արվեստի, մշակույթի և մամուլի հարցերով դաշնային նախարարն է, այցելեց Վիեննայի Սուրբ Հռիփսիմե հայ առաքելական եկեղեցի:

10.10.2019 • «Հայկական հեքիաթներ - Հովհաննես Թումանյան» գերմաներեն գրքի շնորհանդես Ավստրիայում ՀՀ դեսպանությունում

Հոկտեմբերի 9-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության «Արմենիա» սրահում՝ Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանի շրջանակներում տեղի ունեցավ «Հայկական հեքիաթներ - Հովհաննես Թումանյան» գերմաներեն գրքի շնորհանդեսը։

03.10.2019 • Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպումը Ավստրիայի Ազգային գրադարանի տնօրեն Յոհաննա Ռախինգերի հետ

Ս.թ. հոկտեմբերի 3-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպում ունեցավ Ավստրիայի Ազգային գրադարանի տնօրեն Յոհաննա Ռախինգերի հետ:

02.10.2019 • Սլովակիայում ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Պապիկյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարությունում

Հոկտեմբերի 2-ին Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Պապիկյանն (նստավայրը՝ ք. Վիեննա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության պետքարտուղար Լուկաշ Պարիզեկին (Lukáš Parízek):

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր