• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ավստրիայում և Սլովակիայում

28 ապրիլի, 2025

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Սլովակիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ զետեղեցին Բրատիսլավայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի մոտ:

Ելույթներով հանդես եկան Սլովակիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը և Սլովակիայում ՀՀ պատվո հյուպատոս Բագրատ Հակոբյանը: Միջոցառմանը ներկա էին նաև Սլովակիայում հայ համայնքի ներկայացուցիչներ:

Նույն օրը Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղադրված Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում։

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը` դիվանագիտական անձնակազմի հետ միասին, ծաղկեպսակ են զետեղել հուշարձանի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայ Առաքելական Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի կողմից մատուցվել է զոհերի ոգեկոչման կարգ:

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով, մասնավորապես նշելով, որ Հայաստանն իր մեծ նպաստն է բերում ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերին։ Միևնույն ժամանակ, ցեղասպանության կանխարգելման գործում էական դեր ունի հզոր, կայուն ու զարգացած երկրի կառուցումը։ «Վստահ եմ, որ սա պետք է լինի հայ ժողովրդի գերագույն նպատակը՝ կառուցել այնպիսի երկիր, որտեղ հայ մարդը կապրի ու կարարի խաղաղ, արժանապատիվ ու անվտանգ կյանքով, որը զերծ կլինի արտաքին սպառնալիքից և մարդկության դեմ հանցագործությունների վտանգից։ Վստահ եմ նաև, որ սա յուրօրինակ հարգանքի տուրք կլինի մեր նահատակներին», ընդգծել է դեսպան Հովհաննիսյանը։

Ելույթներով հանդես են եկել նաև Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը և հայ համայնքի ներկայացուցիչները։ Ասմունքել են Վիեննայի Հովհաննես Շիրազի անվան դպրոցի սաները։

Ապրիլի 26-ին Վիեննայի քաղաքային Բարեփոխական եկեղեցում, ՀՀ դեսպանության և Ավստրիայի հայ առաքելական եկեղեցական համայնքի պատվո հովանու ներքո, կայացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի կամերային նվագախմբի համերգը նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։

Բացման ելույթներով հանդես են եկել ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը և Հայ Առաքելական Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը:

Համերգի ընթացքում հնչել են հայ և օտարերկրյա երգահանների ստեղծագործությունները։

Ապրիլի 27-ին Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցում Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Անդրեաս քահանա Իսախանյանի կողմից մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված Բարեխոսական կարգ։

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ելույթով է հանդես եկել պատարագին հաջորդած հիշատակի միջոցառմանը և դիվանագիտական անձնակազմի հետ միասին ծաղկեպսակ զետեղել եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: