• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Հայոց մշակույթ
    • Պատմություն
    • Ուսումնառություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սլովակիա
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Արցախի հայկական մշակութային-կրոնական ժառանգությանը նվիրված ցուցահանդես՝ Զալցբուրգում և միջազգային գիտաժողով՝ Վիեննայում

16 մայիսի, 2022

Մայիսի 11-ին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում, մայիսի 13-14-ը մայրաքաղաք Վիեննայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցան Արցախի հայկական մշակութային-կրոնական ժառանգությանը նվիրված միջազգային խոշոր միջոցառումներ:

Զալցբուրգի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում մայիսի 11-ին բացվեց «Մշակույթը հակամարտության մեջ. Արցախի հայկական մշակութային ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսը, որի ընթացքում տեղի ունեցավ նաև «Արցախի հայկական մշակութային-կրոնական ժառանգություն. Հիմնական վայրերը ներկայումս Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում» (անգլերեն) գրքի շնորհանդեսը։ Ներկաներին ողջույնի խոսք հղեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերշ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Ելույթով հանդես եկան նաև ԱՄՆ-ի Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Հոգշ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: Միջոցառմանը ներկա էին Զալցբուրգի արքեպիսկոպոս, Ավստրիայի եպիսկոպոսների ժողովի նախագահ Ֆրանց Լաքները, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Գերշ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը։

Միջոցառումը կազմակերպվել էր Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի հայագիտական բաժնի և Արցախի հոգևոր ժառանգության պահպանության հարցերով Ավստրիայի կոմիտեի կողմից՝ ղեկավարությամբ անվանի հայագետ դոկտ. Յասմին Դում-Թրագուտի։

 

***

Մայիս 13-14-ը Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով «Մշակույթը հակամարտության մեջ. Հարավային Կովկասն այսօր» խորագրի ներքո։ Գիտաժողովի կազմակերպիչներն էին Զալցբուրգի համալսարանի հայագիտական բաժինը, «Կապույտ վահան» միջազգային կազմակերպության Ավստրիայի մասնաճյուղը, «Ռոերիխի պակտ» ընկերակցությունը, Արվեստի պատմության թանգարանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության գրասենյակը: Գիտաժողովի բացմանը հնչեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի ուղերձը: Բացման խոսքով հանդես եկավ նաև Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը: Բանախոսների շարքում էին «Կապույտ վահան Ավստրիայի» նախագահ Կառլ ֆոն Հաբսբուրգ-Լոթրինգենը, «Caucasus Heritage Watch»-ի հիմնադիր-ղեկավար Լոռի Խաչատուրյանը, Զալցբուրգի համալսարանի հայագիտական բաժնի ղեկավար դոկտ. Յասմին Դում-Թրագուտը, Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայտնի փորձագետներ:

Գիտաժողովի շրջանակներում՝ մայիսի 13-ին, Վիեննայի Մխիթարյան միաբանության վանքում բացվեց Արցախի հոգևոր-մշակութային նմուշներ ներառող «Ղարաբաղից՝ Վիեննա» ցուցահանդեսը: Ցուցադրվող նմուշների շարքում են Արցախում 17-րդ դարում գրի առնված հայկական բացառիկ ձեռագրեր, Շուշիում 19-րդ դարում տպված հայկական գրքեր, պարբերականներ, Արցախում գործված բարձրարժեք գորգեր: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ավստրիացի պաշտոնյաներ, կաթոլիկ եկեղեցու հոգևորականներ, բազմաթիվ հյուրեր:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2022, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: