• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված ժողովրդին նվիրված համերգ Բրատիսլավայում

02 նոյեմբերի, 2023
Հոկտեմբերի 31-ին՝ Նիտրայում, նոյեմբերի 1-ին՝ Տռնավայում, նոյեմբերի 2-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ելույթներով հանդես եկավ «Լույս» ձայնային հնգյակը: Տռնավայի ինքնակառավարման շրջանի նախաձեռնությամբ տեղի ունեցած համերգների շարքը կազմակերպվել էր՝ ի աջակցություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված ժողովրդի:
 
Բրատիսլավայի «Սուրբ ընտանիք» կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցած համերգին բացման խոսքով հանդես եկավ Սլովակիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը:
 
Դեսպանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին հայ ժողովրդին սատարելու, կարեկցանքի, համամարդակային արժեքներին հավատարիմ լինելու համար: «Ցավալի է, որ 21-րդ դարում քաղաքակիրթ ողջ հանրության աչքերի ներքո տեղի ունեցավ մարդկության դեմ հերթական զանգվածային հանցագործությունը: Ադրբեջանն իննամսյա ապօրինի և անմարդկային շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին սկսված լայնածավալ ագրեսիայի միջոցով էթնիկ զտման ենթարկեց Լեռնային Ղարաբաղը՝ իրենց դարավոր պատմական հայրենիքից բռնի տեղահանելով 120 000 հայ բնակչությանը»- նշեց դեսպանը:
 
Իր խոսքում դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց ԼՂ բռնի տեղահանված ժողովրդին հումանիտար օգնության ձեռք մեկնելու՝ միջազգային գործընկերների պատրաստակամության համար:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: