• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ-երեկո Վիեննայում

22 մայիսի, 2024

Մայիսի 22-ին Ավստրիայում Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանությունների պատվո հովանու ներքո Վիեննայի «Ակցենտ» թատրոնում տեղի ունեցավ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ-երեկո:

Ազնավուրի երգերը հնչեցին Ավստրիայում բնակվող հայազգի երգչուհի Ստելլա Գրիգորյանի, ավստրիացի հայտնի դերասան Կառլ Մարկովիչի, սիրված կոմպոզիտոր Բելա Կորենիի նվագախմբի հիանալի կատարմամբ:

Համերգի ավարտին Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը և Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆրեդերիկ Ժորուն:

Դեսպան Պապիկյանն իր խոսքում խորհրդանշական համարեց Ազնավուրի հոբելյանի տոնումը Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանությունների կողմից համատեղ՝ նշելով, որ Ազնավուրն ինքը երկու երկրների և ժողովուրդների խորը բարեկամության լավագույն մարմնավորումն է:

Միջոցառմանը մասնակցում էին ավստրիացի պաշտոնյաներ, Վիեննայում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ, մշակույթի, հասարակական գործիչներ, ավստրիահայ համայնքի ներկայացուցիչներ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: