• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Համերգ նվիրված ֆրանսիական շանսոնի անվանի հայ ներկայացուցիչ Շառլ Ազնավուրին

21 ապրիլի, 2026

Ապրիլի 21-ին Վիեննայի «Porgy&Bess» համերգասրահում մեկնարկեց «Հայաստանի հնչյուններ» երաժշտական փառատոնը, որի շրջանակներում նախատեսվում են եռօրյա միջոցառումներ, այդ թվում` համերգային ծրագրեր և գրական ընթերցումներ` միտված հայկական մշակույթի և երգարվեստի հանրահռչակմանը:

Մշակութային ծրագրի առաջին համերգը նվիրված էր ֆրանսիական շանսոնի անվանի հայ ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի ստեղծագործություններին` երգիչ Տիցիանոյի կատարմամբ և Ազնավուրի գործընկեր, դաշնակահար Էրիկ Վիլմսի նվագակցությամբ:

Բացման ելույթով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը։ Անդրադառնալով հայ երգարվեստի հարուստ ժառանգությանը, նա նշեց, որ այն աշխարհասփյուռ հայ ժողովրդին կապող ամուր օղակ է և ազգային ինքնության պահպանման գրավական։

Դեսպան Հովհաննիսյանն ընդգծեց, որ Շառլ Ազնավուրը մարմնավորում էր այդ միասնությունը։ Նա հակիրճ ներկայացրեց մեծ երգչի գործունեությունը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ունեցած ավանդը։

Համերգաշարի շրջանակներում հնչելու են հայ մի շարք երգահանների ստեղծագործություններ` ավստրիահայ երաժիշտ, ջազմեն Կարեն Ասատրյանի մատուցմամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: