• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

ՀՀ դեսպանի հանդիպումը ԵԽԽՎ նախագահի և Ավստրիայի խորհրդարանի Ավստրիա - Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի հետ

08 հուլիսի, 2026

Հուլիսի 8-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ավստրիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պետրա Բայրի և Ավստրիա - Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Մարտինա Ֆոն Կունսբերգ Սարրեի հետ:

Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ Արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ այդ համատեքստում զրուցակիցների հետ մտքեր փոխանակելով տարածաշրջանային զարգացումների, խաղաղության օրակարգի, միջպետական հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին։

ՀՀ դեսպանը զրուցակիցներին մանրամասներ է ներկայացրել Ավստրիայի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնման, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ: Նա երախտագիտություն է հայտնել ավստրիական կողմին ՀՀ ժողովրդավարությանը աջակցելու կապակցությամբ և կարևորել շարունակական համագործակցությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: