• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Հայաստանի հարակից միջոցառումը Աբու Դաբիում՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի շրջանակներում

27 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 27-ին, Աբու Դաբիում ընթացող ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի շրջանակներում, Հայաստանի կողմից անցկացվել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունների դեմ պայքարի նպաստը գլոբալ բնապահպանական պարտավորությունների իրականացմանն աջակցելու գործում» խորագրով միջոցառումը։

Միջոցառումը կազմակերպվել է որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP-17) շրջանակներում նախատեսվող գլոբալ գործընթացի նախապատրաստական քննարկում և մաս է կազմել Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) առաջին գլոբալ վերանայմանն ուղղված աշխատանքներին։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ իր ելույթում ընդգծելով կենսաբազմազանության պահպանության ապահովման գործում քրեական արդարադատության համակարգերի նշանակությունը։

Միջոցառումը վարել է Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, ով հանդես է եկել նաև ամփոփիչ ելույթով։

Հիմնական ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) գործառնությունների բաժնի տնօրեն Բո Մաթիասենը և ԻՆՏԵՐՊՈԼ-ի Հետաքննությունների աջակցության գործադիր տնօրեն Սթիվեն Ֆրայը։

Պանելային քննարկմանը ելույթներով հանդես են եկել ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, Ֆրանսիայի, Գերմանիայի և Պերուի, ինչպես նաև ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի, ԻՆՏԵՐՊՈԼ-ի, Եվրոպայի խորհրդի և Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունների դեմ պայքարի գլոբալ նախաձեռնության (GI-TOC) ներկայացուցիչները։ 

Քննարկման շրջանակներում անդրադարձ է կատարվել միջազգային պարտավորությունները` ազգային քաղաքականությունների և քրեական արդարադատության ոլորտի գործնական միջոցառումների վերածելու անհրաժեշտությանը, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Ներկայացվել են այս ոլոտում առկա մարտահրավերները և դրանց դեմ պայքարի լավագույն փորձի օրինակները։

Միջոցառման համակազմակերպիչներ են հանդիսացել Ֆրանսիան, Գերմանիան, Պերուն, UNODC-ն, ԻՆՏԵՐՊՈԼ-ը և GI-TOC-ը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: