• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

ՀՀ դեսպանի հանդիպումը Ավստրիայի գյուղատնտեսության, անտառային տնտեսության, կլիմայի և շրջակա միջավայրի պաշտպանության, մարզային և ջրային ռեսուրսների կառավարման դաշնային նախարարի հետ

07 հոկտեմբերի, 2026
ՀՀ դեսպանի հանդիպումը Ավստրիայի գյուղատնտեսության, անտառային տնտեսության, կլիմայի և շրջակա միջավայրի պաշտպանության, մարզային և ջրային ռեսուրսների կառավարման դաշնային նախարարի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 7-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի գյուղատնտեսության, անտառային տնտեսության, կլիմայի և շրջակա միջավայրի պաշտպանության, մարզային և ջրային ռեսուրսների կառավարման դաշնային նախարար Նորբերտ Թոչնիգի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի կողմից հյուրընկալվելիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում Հայաստանի և Ավստրիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը:

Դեսպան Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ Համաժողովը, ներառյալ դրա բարձրաստիճան հատվածը, նոր խթան կհաղորդեն կենսաբազմազանության ոլորտում երկրների կողմից ստանձնված միջազգային պարտավորությունների պատշաճ կատարմանը և կնախանշեն հետագա աշխատանքների ուղղությունները։

Նա ներկայացրել է Հայաստանի նախագահության առաջնահերթությունները` վերահաստատելով ՀՀ հանձնառությունը` ապահովելու համընդգրկուն, բովանդակալից և արդյունավետ քննարկումներ:

ՀՀ դեսպանը բարձր է գնահատել շրջակա միջավայրի կառավարման ոլորտում Ավստրիայի հետ փոխգործակցությունը։ Նա երախտագիտություն է հայտնել Հայաստանում կատարվող բարեփոխումներին ուղղված աջակցության համար և ընդգծել ավստրիական հարուստ փորձը ՀՀ-ում կիրառելու կարևորությունը:

Զրուցակիցները քննարկել են գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և բնապահպանական ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: