• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կոնվենցիայի կողմերի համաժողովի 13-րդ նստաշրջանի փոխնախագահ

19 հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 19-ին Վիեննայում ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կոնվենցիայի կողմերի (UNTOC) համաժողովի 13-րդ (COP13) նստաշրջանի փոխնախագահի պաշտոնում։ Այդ կարգավիճակում նա նախագահել է համաժողովի ընդհանուր քննարկման նիստերից մեկը։

Նստաշրջանի ընթացքում դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդես է եկել նաև ազգային ելույթով, որով վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ Կոնվենցիայի և դրա արձանագրությունների արդյունավետ իրականացման շուրջ:

Ելույթում մասնավորապես անդրադարձ է կատարվել մարդկանց թրաֆիքինգի, միգրանտների մաքսանենգության և հրազենի ապօրինի շրջանառության դեմ պայքարում Հայաստանի ջանքերին, ներկայացվել են այս ոլորտներում միջազգային համագործակցությամբ ազգային փորձագիտական կարողությունների ամրապնդմանը միտված նախաձեռնությունները։

UNTOC-ը աշխարհում միակ գլոբալ, իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող գործիքն է, որի միջոցով կառավարությունները պարտավորվում են գործել և համագործակցել կազմակերպված հանցավորության դեմ պայքարում։ Համաժողովը գումարվում է երկու տարին մեկ՝ ընդլայնելու կազմակերպված հանցավորության դեմ պայքարելու կարողությունները, վերանայելու Կոնվենցիայի և դրան կից արձանագրությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև սահմանելու հանցավորության դեմ պայքարի օրակարգը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: